ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԼՂՀ ԱԺ-ում պարզաբանվել է Սահմանադրության նախագծի քննարկման ընթացքը

ԼՂՀ ԱԺ-ում պարզաբանվել է Սահմանադրության նախագծի քննարկման ընթացքը
27.12.2016 | 20:05

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի օրակարգի օրինագծերը և պարզաբանվել՝ ԱԺ լիագումար նիստում Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկման ընթացակարգը: Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը հաղորդում է ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծի վերաբերյալ:


Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման ԱԺ 4-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին:

Դիտվել է՝ 1966

Մեկնաբանություններ